Պուտինը պարգևատրել է հայազգի Հայկ Գասպարյանին

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «արիության մեդալով» է պարգևատրել «Վագներ» խմբի վարձկան դարձած բանտարկյալ Հայկ Արմենի Գասպարյանին։

Ըստ Պեսկովի՝ Գասպարյանը մասնակցել է «հատուկ ռազմական գործողությանը», ցուցաբերել է հերոսություն և արժանացել պետական պարգևին։ Հիշեցնենք, ըստ համացանցում տարածված տեղեկատվության, Հայկ Գասպարյանը դատապարտվել էր 7 տարի 3 ամիս ազատազրկման զինված կողոպուտի համար։

Նա զորակոչվել է «Վագներ» ռազմական խմբավորման կազմում՝ խիստ ռեժիմի գաղութից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ