«Հայտարարելու եմ Նիկոլ Փաշինյանին սրբապիղծ». քահանա Ղազարը սպառնում է Վարչապետին

«Իբրև սրբաապիղծ եմ հայտարարելու Նիկոլ Փաշինյանին»,- այս մասին իր տեսաուղերձում հայտնել է քահանա Տեր Ղազարը:

Ինչպես այսօր արդեն հայտնեցինք Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որ վերջին օրերին «հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար» Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը տեղեկացնում է, որ վերջին օրերին հոգևորականին ոչ հարիր կեցվածքի, իր հովվական առաքելությունից շեղվելու, հուզական պոռթկումների տակ ճշմարտությունից հեռանալու համար Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան Հայարպետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ հայտարարվել է փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ և գտնվում է ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հսկողության ներքո:

Ինչին ի պատասխան ադեն հայտնի դարձած քահանան հանդես է եկել տեսաուղերձով:

Տեսանյութը դիտեք ստորև:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ