«Իմ հակամարտությունը և Աշոտյանի ճանապարհն արդեն ավարտվել են». Ալեն Սիմոնյան

«Ես չեմ ուզում վերակենդանացնել Արմեն Աշոտյան քաղաքական գործչին: Իմ հակամարտությունը և իր քաղաքական ճանապարհը արդեն ավարտվել են:

Նա կարող է անել ինչ բացահայտումներ ուզում է»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` շեշտելով, որ եթե կլինի անհարգալից վերաբերմունք, վիրավորանք իմ անձի, իմ կուսակցության ղեկավարի, իմ երկրի ղեկավարի և գործընկերների հասցեին, իրենց պատասխանը ստանալու են` անկախ նրանից, թե ինչ շանտաժների կամ ստոր քայլերի կարող են դիմել:

«Կարծում եմ, որ խոսքն այն մասին է, երբ իրենց իշխանության ընթացքում, իրենց արհեստավարժ պատգամավորներից մեկը` Առաքել Մովսիսյանը զանգահարել էր ինձ և ես պարոն Աշոտյանին խնդրել էի, որպեսզի նա ճշտի, թե ով է ուղղորդել պարոն Առաքել Մովսիսյանին և ով է տվել նրան իմ համարը:

Նա ինձ խոստացավ ճշտել, բայց այդպես էլ չճշտեց և չասաց: Գուցե նա հիմա դա շահարկի, իր ուզած ձևով ներկայացնի, բայց ես, այնուամենայնիվ, համարում եմ, որ ճիշտ չի՝ քաղաքական դաշտում մեկս մյուսի վերաբերյալ վիրավորանք հնչեցնենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ