Մաքսատան աշխատանքից հեռացված աշխատակիցը պատմել է դրոշի մասին

Երբ վարչապետն այցելեց, անկյունում ձողին ամրացված դրոշը կեղտոտ վիճակում էր, այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց Նորագավիթի մաքսատան աշխատակիցը՝ անդրադառնալով վարչապետի այցի ընթացքում գրանցված միջադեպին:

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Մաքսային ծառայությունը նոր է տեղափոխվել այս շենք, և գույքը պատկանում է ոստիկանությանը, որի ստորաբաժանում էլ նախկինում զբաղեցրել է շենքը։

«Այդ դրոշը ժամանակին շենքի վերևն էր ամրացված, շենքը մի ամիս է, ինչ հատկացվել է մաքսայինին, այս շենքում նախկինում ոստիկանության բաժանմունքն էր նստում, դրոշը մաքսայինինը չէ, այլ ոստիկանության գույքն է»,-ասաց նա։

Մաքսայինի աշխատակիցը նաև պատմեց, որ աշխատակիցները միշտ չէ, որ լինում են տվյալ աշխատասենյակում։

«Այսօր 2 հոգով ենք եղել, բայց կարող է մի հոգի կամ 3 հոգի լինել՝ պայմանավորված է ծանրաբեռնվածությամբ։  Կարող են նաև սենյակում չլինել և դրսում ունենալ աշխատանք»,- շարունակեց աշխատակիցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ