«Ցանկանում հայհոյողները զգան այն ցավը, ինչ ես». դերասանուհի Անահիտ Մութաֆյան

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

Նա մասնավորապեր գրել է.

«Որոշել էի լռել, որոշել էի այլևս ոչինչ չասել, բայց չեմ կարող։ Խոսքս ուղղում եմ բոլոր այն տականքներին, բոլոր այն ոչնչություններին ովքեր այս օրերին հայհոյեցին ու զրպարտեցին ինձ ոմանք պատվերով,ոմանք էլ իրենց տեսակով։ 

Հայհոյում էին ու զրպարտում ինձ լռեցնելու համար առանց մտածելու, որ իրենց դիմաց կին է կանգնած, կին ով նույնպես ունի հուզական դաշտ, կին ով նույնպես ունի սիրելի մարդիկ, սիրելի ընկերներ։ Կին ում միակ մեղքը սեփական կարծիք ունենալն է։  

Իմ երկիրը, իմ պետականությոևնը շատ թանկ է ինձ համար և պատրաստ եմ կռիվ տալ այդ ամենի համար, կռիվ տալ նաև ձեզ համար սիրելի զրպարտիչներ ու հայհոյողներ քանզի ես սիրում եմ իմ ազգը իմ մոլորված ու խաբված ազգը։

Այս պայքարի ճանապարհին կորցրեցի շատ բան կորցրեցի և շատ էլ գտա։

Շատ բան իմացա ինքս իմ մասին ծիծաղեցի ու տխրեցի, բայց միևնույն է դուք իմն եք, իմ ադեկվատ ու ոչ ադեկվատներ։

Միայն մի խնդրանք, երբ դուրս եք գալիս երիտասար կնոջ դեմ հիշեք, դուք կին եք, ունեք աղջիկ, քույր, հարս, կին․․․»

Իսկ բոլորովին վերջերս էր Անահիտ Մութաֆյանը Քոչարյանի ձերբակալումը համարել էր «սովորական օբիժնիկություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ