Ինչպե՞ս և ինչի՞ց սկսվեց «Սպայկա»-ի սկանդալը

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ իր հրահանգը «ընկել է որոշ մարդկանց ականջով»։

«Նրանք սրանից առիթավորվել են ու սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով ու քննչական մարմինները խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չենք կարա գործը հետաքննենք», — ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ինքը չի կարող որևէ գործի խոչընդոտել։

«Ես միջնորդել եմ, որ քննությունը տարեք էնպես, որ ընկերության աշխատանքը չխաթարվի, բայց դա չի նշանակում, որ որոշ մարդիկ գնան մտնեն սենյակներ, քննիչներին ձեռ առնեն, գնան իրենց տուն», — ասաց վարչապետը։

Նա նշեց, թե եթե «Սպայկան» ուզում է բոյկոտ անի, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, շուկան կկարգավորվի։

«Հեսա կտեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետև ոչ մեկ էսօր, առավել ևս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», — ասաց վարչապետը։

տեսանյութը՝  aysor.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ