«Ասում ենք՝ գող ու ավազակներին բռնեք, ինչի՞ եք ձգձգում… Բայց հենց մեկին բռնում են, թափվում ենք փողոցները…». Ալինա Բոջոլյան

«Ասում ենք՝ գող ու ավազակներին բռնեք, դատեք, ինչի՞ եք ձգձգում…» այս մասին գրառում է կատարել Ալինա Բոջոլյանն իր ֆեյսբուքյան էջում

Բայց հենց մեկին բռնում են, թափվում ենք փողոցները, պահանջում ազատել, թե բա՝ մեր գործատուն է, անգործ կմնանք:

Բա չգիտե՞նք, որ բոլոր գող ու ավազակներն էլ բիզնեսներ ունեն, աշխատողներ ունեն, ու բռնվելու դեպքում այդ աշխատողները կմնան անգործ…

Ժողովուրդ, մենք շատ լուրջ ժամանակաշրջանում ենք ապրում, ու պետք է ինքներս մեզ համար որոշենք, ինչ ենք ուզում՝ որ երկիրը վերջապես նորմալ երկիր դառնա, սկսի զարգանալ, ու բոլորիս համար էլ աշխատանքի պայմաններ ու հնարավորություններ ստեղծվեն, թե՞ թողնենք, ոնց կա, թող գողերը շարունակեն երկիրը թալանել, կարևորը՝ էդ թալանածից մեզ մեր աշխատավարձը վճարեն: Իրականում շատ դժվար որոշում է, բայց պետք է հասկանանք, որ երկուսը մեկում հնարավոր չէ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ