«Փաշինյանի մեծագույն սխալը հեղափոխության հաջորդ օրը ՀՀԿ-ին Չըփակելն էր». Լիզա Ճաղարյան

«Նիկոլ Փաշինյանի մեծագույն սխալը հեղափոխության հաջորդ օրը Հանրապետական կուսակցությունը Չըփակելն էր».-այս մասին իր ֆեյսբուքյա էջում գրառում է կատարել լրագրող Լիզա Ճաղարյանը:

Որպես Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստան պետության նկատմամբ անթիվ-անհամար հանցագործություններ կատարած բանդայի, ու էս սխալի պտուղները դեռ շատ ենք «վայեյելու»։

Հիշեցնենք, որ երեկ վարչոետ Փաշինյանը նշեց, որ 2015 թվականին «ՀՀ պահպանողական, ընտանեկան արժեքների ու ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է ու տվել է նրան ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր:

Ընդ որում, Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր է տվել, գրել է Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական։ Հիմա ՀՀԿ-ականների շարքում էդ ընդունված բա՞ն է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է, էդ ի՞նչ հարցեր են դնում։ Ես որ իրենց ասում էի՝ դուք գեյ-ակտիվիստ եք, չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, էդ ում են եկել ինչի մեջ մեղադրում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ