«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 10 ամսական երեխայի մահվան կապակցությամբ

Շրջանառվող լուրերը, թե «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել, չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին ասվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է ,որ շտապ օգնության բրիգադով բժշկական կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ:

«Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի կատարել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, սակայն, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր ցավակցությունն է հայտնում փոքրիկի ընտանիքին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ