«Բոլոր հարցաքննված վկաները ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է». Քյարամյան

«Եթե նույնիսկ Կառավարության նիստում ինչ-որ բան հնչել է, որևէ մեկն այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ, որովհետև այն, ինչ որ հնչել է, այդ պահին ինչ տեղեկություն ունեցել ենք, մենք հանրության հետ կիսել ենք, կիսում ենք և կկիսենք: Նկատի ունեմ, եթե հանկարծ պարզվի, որ Կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բանն է եղել իրականում, մենք դրանով կաշկանդված չենք, որովհետև մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք»,- Կառավարության նիստում անդրադառնալով 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առաջ քաշված վարկածին անդրադարձավ նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը. «Բոլոր հարցաքննված վկաներն ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է, ասեմ ավելին երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին ևս ցուցմունք է տվել և հիմնավորել է այդ վարկածը: Ամեն ինչ շատ պարզ է և այլ բաներ փնտրելու ակնկալիքներն այդքան էլ ազնիվ չեն»:

Վարչապետն արձագանքելով՝ նշեց. «Ես էլ, երբ տեղեկացել եմ, ասվել է, որ այնտեղ օգտագործվել է բենզին, որն անհրաժեշտ է բուլդուզերների համար, որից հետո հարց է ծագել, բայց մի րոպե բուլդուզերներն իրականում դիզվառելիք են օգտագործում, բենզինն ինչ գործ ունի, հետո պարզվել է, որ բենզինն անհրաժեշտ է բուլդուզերները գործարկելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ