«Որևէ սադրանքով չպետք է շեղվենք խաղաղության օրակարգից». վարչապետը՝ Բաքվի պլանի մասին

Այսօր՝ հունվարի 26-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքի փակման պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին, ասաց. «Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է. ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը և հետո կրկին մի քանի օրով բացել, և այսպես այնքան, մինչև վերջին հայը լքի Լեռնային Ղարաբաղը»:

Վարչապետն ընդգծեց, որ սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է, ինչի ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում, ինչին նպաստեց նաև այն, որ աշխարհում տարածվեց ԼՂ վերադարձող արցախցի երեխաներին ահաբեկելու տեսանյութը:

«Ադրբեջանը նպատակ ունի նաև խափանել խաղաղության օրակարգը և նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում»,- նշեց վարչապետը և ընդգծեց այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը առավել ևս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից. «Որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ