Սերժ Սարգսյանը պարբերաբար իր մոտ է կանչում Արթուր Դանիելյանին՝ նրա հետ անհատական «մաստեր կլաս» է անցկացնում

«Շաբաթ» օրաթերթին հայտնի է դարձել, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանի ֆավորիտը դարձել է հայտնի վիդեոբլոգեր Արթուր Դանիելյանը:

Մեր աղբյուրը հայտնում է, որ տարբեր երիտասարդ գործիչների քաստինգից հետո Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Արթուր Դանիելյանի վրա, քանի որ նա համարվում է խարիզմատիկ գործիչ, ումից կարելի է Նիկոլ Փաշինյանի դեմ լավ կռվող քաղաքական առաջնորդ կերտել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների, այս նպատակի համար Սերժ Սարգսյանը պարբերաբար իր մոտ է կանչում Արթուր Դանիելյանին՝ նրա հետ անհատական «մաստեր կլաս» է անցկացնում, և առանձնահատուկ ինֆորմացիաներ է տրամադրում երիտասարդ «քաղաքական աստղի» վիդեոբլոգի համար:

Մեր նույն աղբյուրի հավաստմամբ կտրուկ վատացել են Արթուր Դանիելյանի և Նարեկ Մալյանի հարաբերությունները, չնայած նրանց հասարակական և բլոգերային ակտիվությունը սկսեց համատեղ վիդեո արտադրանքից:

Հնարավոր է` ադեկվադների զույգը բաժանվել է քաղաքական խանդից, քանի որ Սերժ Սարգսյանն իր ապագա ծրագրերի համար նախապատվությունը տվել է Արթուր Դանիելյանին:

Մի շարք երիտասարդ ու խոստումնալից հանրապետականներ նույնպես վիրավորված են շեֆից, քանի որ նա իրեն նվիրված ու իր հետ փորձություններով անցած շատերին թողել է և իր ողջ փորձն ու ռեսուրսները ներդնում է ՀՀԿ աչքին դեռ շատ նորելուկ այս ատիվիստի վրա:

Աղբյուր՝ Shabat.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ