«Աֆիցերի հետ կռվել էին, աֆիցերին ծեծել էին զինվորները»․ կացարանում այրված զինծառայողի ծնողները մանրամասներ են հայտնել

Զինվորական կացարանում հրդեհի զոհ դարձած զինվորների հարազատներն արդար քննություն են պահանջում ու տարակուսում՝ ինչո՞ւ դեպքից մոտ մեկ շաբաթ անց դեռ կասկածյալներ ու ձերբակալվածներ չկան։

Իր ավագ որդուն կորցրած Արտակ Ասրյանն Ազատություն Ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ  նախկինում երբեք տղան չէր դժգոհել ծառայությունից, բայց վերջին օրերին անհանգիստ էր։ Հրամանատարի հետ ունեցած կոնֆլիկտից է խոսել, անգամ խնդրել, թե ուզում է այլ տեղ շարունակել ծառայությունը։ Ասրյանը համոզված է՝ զինվորները հրդեհի պատճառ դարձած կապիտան Եղիշե Հակոբյանի հետ խնդիրներ են ունեցել. —

«Աֆիցերի հետ կռվել էին, աֆիցերին ծեծել էին զինվորները։ Էրկու օր առաջ ուժեղ կռիվ ա տեղի ունեցել։ Իրիկունը որ զանգեց ինձ, վերջին խոսքն էր, ասավ՝ պապ, ստեղից ինչքան շուտ գնամ, էնքան լավ։ Ասեց՝ բոլորի համար էլ վատ ա»։

Քննիչները խոստացել են Ռոստոմ Ասրյանի ընտանիքին վերադարձնել նրա ձեռքի ժամացույցը, որ հրդեհից հետո էլ անխափան աշխատում էր։ Ասել են, թե չեն այրվել նաև զինվորի անձնական իրերը, որ միշտ նրա մահճակալի տակ են եղել։ Ռոստոմի ծնողներն ասում են՝ այդ ինչպե՞ս եղավ, որ դրանք հրդեհից հեռու եղան, չվնասվեցին։ Ուրեմն՝ հրդեհից առաջ դրսում էին՝ կրակից հեռու, ասում է Արտակ Ասրյանը. — «Սումկեքը շուտ հանած են էղել էդտեղից»։

«Եթե պոլը այրվել ա, պոլից պատալոկ ամբողջը… եթե էրեխեքն են այրվել, սումկե՞ն ա մնացել, ժամացո՞ւյցն ա մնացել», — հավելում է որդեկորույս մայրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ