«Պատմական այց է սպասվում». Արմեն Պետրոսյան

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Պատմական այց է սպասվում. առաջին անգամ Հայաստան է ժամանելու արաբական ամենազդեցիկ երկներից մեկի` Եգիպտոսի նախագահը։

Այցի կազմակերպման մասին կանխատեսել էի դեռևս ամիսներ առաջ, երբ Եգիպտոսում ՀՀ նոր դեսպան էր նշանակվել պարոն Հրաչյա Փոլադյանը։

Region Monitor-ի աղբյուրների համաձայն՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին առաջիկա օրերին այցելելու է Հայաստան:

Նշենք, որ սա Եգիպտոսի նախագահի առաջին այցն է Հայաստան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ