Թուրքիայում հայտարարել են, որ երկիրը սադրանքների պատճառով հինգ-վեց ամիս հետո կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից

Թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Թուրքիան հինգ-վեց ամիս հետո կարող է դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից, տեղեկացրել է Aydınlık թերթը։

«ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ այդպես վարվել։ Նրանք փորձում են մեզ հակադրել մեր հարեւան Հունաստանի հետ։ Թուրքիան հինգ-վեց ամիս հետո կհեռանա ՆԱՏՕ-ից։ Նրանք փորձում են մեզ ներքաշել ջրապտույտի մեջ Մերձավոր Արեւելքում։ Վերջապես, դուք տեսնում եք Շվեդիայում եւ Նիդեռլանդներում Ղուրանի դեմ կատարվող ակցիաները»,- ասել է Սանջաքը։

Նա նաեւ նշել է, որ վերջին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության մոտ 80 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ-ը երկիր է, որը թշնամական եւ կործանարար քաղաքականություն է վարում հանրապետության նկատմամբ։

«Վերջին ժամանակներս թուրք ժողովուրդը սկսել է համակրել Ռուսաստանին եւ [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինին»,- ասել է քաղաքական գործիչը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ