Հաջորդ շաբաթ տարածաշրջանային այցով Հայաստան է ժամանում Եգիպտոսի արաբական հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ Երևանի համար ռազմավարական շրջադարձի այս պատմական հանգրվանում պետք է հուսալ, որ Եգիպտոսի նախագահի երևանյան այցը, հանդիպումները կունենան շոշափելի արդյունավետություն:
«Եգիպտոսը և առհասարակ արաբական աշխարհը, մի ուղղություն է, որին թերեւս Հայաստանի արտաքին դիվանագիտական «ճակատում» հատկացված տեղն ու ծավալը պետք է ձգտել ընդլայնել առավելագույնս»,-հավելել է նա: