Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էին, որ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնից փոխանցել էին, որ վերականգնման բաժանմունքում գտնվող երկու զինծառայողի վիճակը կայուն ծանր է, իսկ այրվածքաբանության բաժանմունքի պալատում գտնվող զինծառայողինը՝ միջին ծանրության բավարար։