Ադրբեջանը բացասաբար է արձագանքել Հայաստան Եվրամիության նոր առաքելություն ուղարկելու որոշմանը։ -Մոնիթորինգային առաքելության գոյությունը համընկել է բոլոր երեք ուղղություններով հարաբերությունների կարգավորման գործընթացը խափանելու՝ Հայաստանի փորձերի ակտիվացման հետ,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Ըստ ադրբեջանական կողմի, Եվրամիության առաքելությունը Հայաստանի համար չպետք է պատրվակ դառնա՝ խուսափելու իր պարտավորությունները կատարելուց»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության փոխնախագահ Հովսեփ Ղազարյանի հետ:
Մանրամասն տեսանյութում