ԱՄՆ-ն այս շաբաթ կարող է M1Abrams տանկեր ուղարկել Ուկրաինա, փաթեթը կարող է ներառել 30-ից 50 տանկ, հաղորդում է Anadolu-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին։
«Նախագահ Բայդենը Ուկրաինային M1 Abrams տանկերի տրամադրման մասին կհայտարարի այս շաբաթ, ամենաուշը վաղը (այսօր)»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան Արևմուտքից զենք մղելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։