Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Ահարոնյան փողոցում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ։
Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով՝ բաժին են տեղափոխել Երևանի մի բնակչի։
Մինչ ոստիկանները բաժնում պարզում էին դեպքի հանգամանքները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է այցելում բաժին բերված տղամարդու կինը և սպառնում՝ «Եթե ամուսնուս չթողնեք, իմ կյանքին վերջ եմ տալու»։
Իրավապահները բանակցությունների միջոցով կնոջ հետ են պահում ծայրահեղ քայլից։