Գորիս-Ստեփանակերտ երթուղով ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ մեկ ավտոշարասյուն է անցել՝ մարդասիրական բեռներով, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում:
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։