«Կիսով չափ հայ եմ, ուզում էի աջակցություն հայտնել իմ ժողովրդին». Կարեն Խաչանով. տեսանյութ

«Կիսով չափ հայ եմ, ուզում էի աջակցություն հայտնել իմ ժողովրդին». Կարեն Խաչանովը՝ իր գրառման մասին Բաքուն Թենիսի միջազգային ֆեդերացիայից և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայից պահանջում է քայլեր ձեռնարկել հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովի դեմ։

Անցած օրերին, Ավստրալիայի բաց առաջնությունում տարած հաղթանակներից հետո, Խաչանովը տեսախցիկի օբյեկտիվի վրա Արցախին աջակցող գրառումներ էր արել՝ «Արցախ ուժեղ մնա», «Շարունակեք հավատալ մինչև վերջ, ուժեղ եղիր, Արցախ»։

 

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ