Ինչպես հայտնել էինք, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:
ՄԻՊ-ի թափուր պաշտոնում շրջանառվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի անունը:
Կենսագրություն
Ծնվել է 1982 թվականի մայիսի 12-ին:
1999-2004 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ստացել է անգլերեն և գերմաներեն լեզուների մասնագետի, ուսուցչի որակավորում:
2015-2016թթ․ ավարտել է Լոնդոնի Գլոբալ Համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթացը:
2015-2016թթ ավարտել է Կալիֆորնիայի Դեյվիսի Համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթացը։
2019թ․ մասնակցել է Ասիական զարգացման բանկի / ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում /AUA extension։
2017 թ.-ից «Ռեքավերի Քոլեջի» հավասար խորհրդատու է՝ հաստատված հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից:
2004-2020 թթ. աշխատել է «ԵՎԱՆՏ Գրուպ» ՍՊԸ –ում որպես գլխավոր մենեջեր:
2017 թ. հիմնադրել և ղեկավարել է «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը։
2019- 2020 թ. եղել է Impact Hub Yerevan անդամ «Zartir Fellowship» շրջանակներում:
2019թ․-ից առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ է։
2019 թ․-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։
Տիրապետում է անգլերենին, ռուսերենին, գերմաներենին: