Վազգեն Սարգսյանի բարեկամուհին անդրադարձել է Լիլիթ Կարապետյանի հայտարարությանը

Երեկ ամբողջ համացանցով տարածվել էր երգչուհի Լիլիթ Կարապետյանի հարցազրույցը:

Երգչուհին եթերում եթերում խոսել է մի շարք հարցերի, այդ թվում` 90-ականների երգարվեստի, անձնական կյանքի, այսօրվա շոու-բիզնեսի համար:

«Սպարապետն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես շատ երջանիկ եմ, որ եղել եմ այն եզակի մարդը, ում նա իսկապես սիրել է. իսկապես որոշել էինք մեր կյանքը կապել միմյանց հետ, ունենալ գեղեցիկ ընտանիք»,- անկեղծացել է երգչուհին:

Starnews-ի աչքից չի վրիպել, որ երգչուհու այս հայտարարությանն արձագանքել է սպարապետի բարեկամուհին:

Վերջինս, մասնավորապես գրել է.

«Լավ էլի Լիլիթ… վերջ տուր… ապրիր քո կյանքով և ավելորդ բաներ մի խոսիր»:

Նշենք, որ հետևյալ մեկնաբանությանն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը` նշելով, որ սպասում էր այդ պատասխանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ