Ինչպես ավանդական ՀՀԿ-ակաների ձեռքով Վաղոն դարձավ տրանսգենդեր Լիլիթ

ԱԺ-ում օրեր առաջ հայտնված տրանգենդերի ելույթից հետո կատարվածին անմիջաես արձագանքեցին հավատարիմ ՀՀԿ-ականները՝ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը:

Վերջիններս շտապեցին քննադատել ներկայիս իշխանությանն ու մեղադրել «Իմ Քայլը» դաշինքին համասեռամոլության ու այլսերվածության տարածման մեջ:

Եվ ինչպես միշտ Շարմազանովն իր ելութում չմոռացավ հիշեցնել, որ իրենք՝ ՀՀԿ-ն պահպանողական, ընտանեկան և ավանդական արժեքների պահապան են և երբեք չեն դավաճանի իրենց սկզբունքներին:

Բայց արի ու տես, որ … ինչպես այսօր հայտնեց ՀՀ վարչապետ Փաշինյանը՝ հենց այդ նույն պահպաանողական ավանդույթների պահապան ՀՀԿ-ի իշխանության օրոք` մասնավորաապես 2015 թվականին քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել են և նրան տվել են Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում անձնագրում գրված է եղել Լիլիթ Մարտիրոսյան, սեռն՝ արական:

Կարճ ասած նույն պահպանողական, ընտանեկան և ավանդական արժեքների պահապան  հանրապետականների թեթև ձեռքով  Վաղոն դարձավ տրանսգենդեր Լիլիթ:

Հրապարակման պատրաստեց MediaNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ