Փարիզի քաղաքապետն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակը լիցքաթափելու համար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասն ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:

Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,- նշել է Արցախի նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ