Փետրվարի 22-ին Ստամբուլում կայանալու է գագաթնաժողով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված հատուկ օպերացիայի հարցով:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Նիկոլաուս Մեյե-Լանդրուտը: Վերջինս նշել է, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները ազդեցություն ունեցան ողջ ԵՄ-ի վրա։
Գագաթնաժողովին մասնակցելու մի շարք պաշտոնյաներ Թուրքիայից և Ուկրաինայից:
Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին որոշում է կայացրել: