Ռուսաստանում Wildberries-ին սպառնացել են ճանաչել օտարերկրյա գործակալ

Wildberries-ը՝ Ռուսաստանում խոշորագույն առցանց խանութը, կարող է ճանաչվել որպես օտարերկրյա գործակալ` Միխայիլ Զիգարի, Դմիտրի Բիկովի, Եկատերինա Շուլմանի, Եվգենի Պոնասենկովի, Ալեքսանդր Նևզորովի գրքերի վաճառքի պատճառով՝ առանց հատուկ մակնշման։ Այս մասին երկուշաբթի հայտնում է Mash-ը։

Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ օնլայն ռիթեյլերի աշխատակազմը պաշտոնական նախազգուշացում է ստացել Պետդումայի պատգամավոր, Վերահսկիչ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևից։ Նա ասել է, որ եթե շուկան շարունակի արհամարհել օրենքը և անտեսել օտարերկրյա գործակալներին պիտակավորելու պահանջները, ապա նրանք նույնպես կունենան նման կոչում։

Բուն Wildberries-ում, ըստ Mash-ի,մտադիր են ականջալուր լինել Գուսևի առաջարկությանը, թեև ի սկզբանե նրանք, իբր, փորձել են ամեն ինչ վերագրել կոնտենտ-մենեջերների և քոփիրայթերների սովորական սխալին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ