Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան և Ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են այն հաստատություններ, որտեղ պահվում են հայ ռազմագերիները։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպումներին մասնակցել են պաշտոնյաներ, բժիշկներ և հոգեբաններ։
Նրանք լսել են հայ ռազմագերիներին, դիտարկվել են նրանց պահման պայմանները՝ խցերի վիճակը, դրանց չափերը, լուսավորությունը, օդափոխությունը, անձնական հիգիենայի պայմանները, բուժօգնությունը, սնունդը։