Փարիզի քաղաքապետը զանգահարել է Արցախի նախագահին ու իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին

Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել․ ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:

Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ