Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին ԵՄ որոշմանը։
«Այս որոշումը շատ կարևոր է, և Ֆրանսիան ուրախ կլինի մասնակցել եվրոպական այս առաքելությանը»,- գրել է Կոլոննան։
Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդն այսօր հաստատել է Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայումը՝ նախնական երկու տարի ժամկետով։