Պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար․ տեղեկանում ենք Սպիտակ տան հաղորդագրությունից։
Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։
Պետքարտուղարը խրախուսել է նախագահ Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները։