Ֆրանսիացի պատգամավոր Սառա Թանզիլին թվիթերյան գրառմամբ դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենին։
«Ֆոն դեր Լեյեն, ուզում եք ասել, որ ձեր ռուս մատակարարին փոխարինել եք ադրբեջանցի գարշելի մատակարարո՞վ, որը հենց ինքն է Մոսկվայից գազ ստանում։ Եվ այս ամենը 120 հազար արցախահայերի թիկունքո՞ւմ, որոնց Ռուսաստանը լքել է գազի վաճառքի պատճառով»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը։
Նշենք, որ Եվրոպական հանձնաժողովում ելույթ ունենալիս Ֆոն դեր Լեյենն ասել էր․ «Մենք կարողացել ենք այլընտրանք գտնել ռուսական վառելիքի մեծ մասի համար, որը նախկինում ներկրում էինք։ Եվ մեզ հաջողվել է կրկնապատկել վերականգնվող էներգիայի քանակը։ Բայց մենք խնդիրը դեռ չենք լուծել, այսպես ասած՝ «անտառից դուրս չենք եկել»։ Պետք է պատրաստվենք հաջորդ ձմռանը»։
Թարգմանություն՝ factor.am