ԵՄ կողմից Հայաստանի սահմաններին առնվազն 2 տարով դիտորդական առաքելության տեղակայումը միտված է Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանմանը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵՄ կողմից Հայաստանի սահմաններին նախնական 2 տարով դիտորդական առաքելության տեղակայմանը։

ԵՄ-ն Հայաստան կուղարկի քաղաքացիական դիտորդական առաքելություն՝ նախնական 2 տարի ժամկետով:
Դիտորդական առաքելությունը կիրականացնի պլանային պարեկություն և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը կամրապնդի ԵՄ-ի ըմբռնումը տեղում իրավիճակի վերաբերյալ:

Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր։

Կարող ենք արձանագրել, որ ԵՄ կողմից Հայաստանի սահմաններին առնվազն 2 տարով դիտորդական առաքելության տեղակայումը միտված է Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ