Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն կստեղծվի․ հայտնի է մանդատի ժամկետը

Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն կստեղծվի՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում:

Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլի մեկնարկն է։ ԵՄ-ն կշարունակի աջակցել դեէսկալացիայի ջանքերին և սերտորեն կհամագործակցիերկու կողմերի հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար:

Այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ԵՄ-ն տեղում իրավիճակի վերաբերյալ առավել հստակ նկարագիր ունենա։ Առաքելությունը նաև կնպաստի միջնորդական ջանքերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում։

Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը նախնական մանդատ կունենա երկու տարի, և նրա գործառնական շտաբը կլինի Հայաստանում:

Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների կառավարիչ տնօրենը: Առաջիկայում կնշանակվի տեղում գործողությունները ղեկավարող առաքելության ղեկավար։

Նախապատմություն և հաջորդող քայլեր

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և ԱՊՀ Ալմա-Աթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի հռչակագրին, որով երկու պետությունները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև համաձայնել է նպաստել ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, մինչդեռ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել այս առաքելության հետ, որքանով իրեն վերաբերվում է, առավելագույնը երկու ամիս ժամկետով։

Արտաքին հարաբերությունների խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշել է ստեղծել Հայաստանում ԵՄ մոնիտորինգի կարողություն (EUMCAP)՝ Հայաստանում տեղակայելով ԵՄ դիտորդներ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից (EUMM):

Հայաստանում ԵՄ մոնիտորինգի կարողությունն ամբողջությամբ գործարկվել է 2022 թվականի հոկտեմբերի 20-ին: Այն իրականացրել է ընդհանուր 176 պարեկություն և ավարտել իր գործունեությունը, ինչպես պայմանավորվել է Պրահայում, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին:

2022 թվականի դեկտեմբերի 27-ին ստացված Բարձր ներկայացուցչին ուղղված նամակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը ԵՄ-ին հրավիրել է Հայաստանում տեղակայել Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքացիական առաքելություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ