Ադրբեջանի դեսպանը հիստերիայի մեջ է. ԵԽ-ն Բայրամովին չի հրավիրել Բրյուսել՝ ԱԳՆ ղեկավարների նիստին

Ադրբեջանը չի հրավիրվել Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նիստին։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան և Եվրամիությունում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովը։

«Ինչպես միշտ, Ադրբեջանը հրավիրված չէ։ Ես սիրում եմ ԵԽ «հավասարությունը» գործողության մեջ: ԵԽ-ն նույնիսկ ժամանակ չի ծախսում թաքցնելու համար իր նախատրամադրվածությունը Ադրբեջանի դեմ»,- գրել է Սադիկովը Թվիթերում:

Հատկանշական է, որ Հայաստանը հրավեր ստացել է ԵԽ-ից: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն գտնվում է Բրյուսելում, որտեղ ելույթ կունենա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նիստում և կներկայացնի Արցախում հումանիտար իրավիճակը՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետ։

Հայտնի է նաև, որ այսօրվա նիստին ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները որոշում կկայացնեն Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ