Եթե բանակցությունները չեն ամրագրում մեր «ծովից ծով օրինական կարգավիճակը», մեզ թվում է՝ «բանակցողը դավաճան է». Աթանեսյան

«Հայերս բանակցություն ասվածի մասին հիվանդագին, թյուր, խեղված պատկերացում ունենք։ Օգնական չէ անգամ պատմությունը»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը՝ նշելով, որ մեզ թվում է՝ եթե բանակցությունները չեն ամրագրում մեր «ծովից ծով օրինական կարգավիճակը», մեզ թվում է՝ «բանակցողը դավաճան է»:

«Ճիշտ այդպես է դատում Էրդողանը, որ Լոզանի պայմանագիրը համարում է Թուրքիայի «պարտություն»։ Խնդիր է՝ ճշտորոշվել՝ ի՞նչ կապ ունի Էրդողանի մաքսիմալիզմը մեր «ազգային պահանջատիրության» հետ։ Արդյոք դրանք «նույն մեդալի հակառակ երեսը չե՞ն»։ Եվ հենց դա՞ չէ մեր այսօրվա վիճակի խորքային պատճառը։

Ավելի պարզ ասած՝ հայկական «նացիոնալիզմը» թուրքական էքսպանսիոնիզմ չի՞ սնուցում։ Այն, ինչ ժողովուրդն անվանում է «կատվի խաղ՝ մկան մահ»,- գրել է Աթանեսյանը։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ