«Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ կա Երևանի հետ քննարկելու Լաչինի միջանցքի վերաբերյալ». Ա. Բաբաջանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է.

«Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերում տեղեկացրել է, որ ժամանում է Երևան՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու։
Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ կա Երևանի հետ քննարկելու Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Չգնալ Բաքու, չպահանջել ստեղծված իրավիճակի համար թիվ մեկ պատասխանատու Ալիևից, չդատապարտել Ադրեջանին ու գալ Երևան՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը քննարկելու համար։
Եվրոպացիները, որոնք դեռևս անցյալ տարի Հայաստանին հորդորում էին Արցախի վերաբերյալ նշաձողը իջեցնել, փոխարենը միջազգային հանրության աջակցություն էին խոստանում, չգիտե՞ն Լաչինի միջանցքն ով է փակել և բացելու դիմաց Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչ են պահանջում Երևանից։
Ընդհանրապես, եվրոպացիներին՝ Շարլ Միշելի գլխավորությամբ, ով ուղղակի պատասխանատու է անցյալ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի համար, պետք է հնարավորինս քիչ թույլ տալ զբաղվել հայ-ադրբեջանական հակամարտությունով։
Մեզ պետք է կենտրոնանալ եվրախորհրդարանի հետ աշխատանքի, ինչպես նաև եվրոպական քաղաքացիական առաքելության վրա, որը ոչ թե Բաքվի հետ սիրախաղերի մեջ մտած ԵՄ-ի այլ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ձեռքբերումն է։
Էսքան անհետևողական, էսքան լպրծուն կարելի՞ է լինել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ