Քոչարյանը ՔԿՀ-ի խցում զբաղվում է յոգայով

Քոչարյանը մենակ է պահվում «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի խցում:

Այս մասի լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Արամ Օրբելյանը: Նա ասաց, որ խցում Քոչարյանը զբաղվում է մասնագիտական ընթերցանությամբ, յոգայով:

«Տրամադրությունը լավ է, որովհետև ինքը համոզված է, որ անմեղ է, որ վերջում արդարացվելու է»,- ասաց Արամ Օրբելյանը։

Վերջինս ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը թույլ չի տվել Քոչարյանին տեսակցել 2.5 տարեկան թոռնիկին:

«Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, երկուսուկես տարեկան թոռնիկը ոնց պետք է քննությանը խանգարի, բայց, ամեն դեպքում, կա արգելք», — ասաց պաշտպանը՝ նշելով, որ չգիտի, թե որն է արգելք դնելու պատճառը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ