Մեկ օրով վերադառնում եմ Երևան՝ հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։
Անհամբեր սպասում եմ քննարկումներին ՝ ուսումնասիրելու առաջ շարժվելու ուղիները: Եվրոպայի գլխավոր նպատակը մնում է հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորումը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։