SHAMSHYAN.com-ի տեղեկություներով հունվարի 19-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել ՌԴ քաղաքացի Իգոր Ն․-ն, ով հայտնել է, որ ինքը որպես զբոսաշրջիկ գտնվում է Երևանում ու ժամանակավորապես բնակվում է Երևանում հայտնի հյուրանոցային համալիրներից մեկում, և տեղի աշխատակիցները գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են բջջային հեռախոսն ու խոշոր չափի գումար։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգով նշված հյուրանոցային համալիր է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությաn Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը՝ օպեր լիազորի գլխավորությամբ։
Տեղում Իգոր Ն․-ն ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է 6 հազար ԱՄՆ դոլար ու պայուսակը գողանալու մեջ կասկածում է նշված հյուրանոցային համալիրի անվտանգության 3 աշխատակցի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կենտրոնի ոստիկանները պարզել են այդ աշխատակիցների ինքնությունը, որոնցից 1-ը Արարատի, 2-ը Կոտայքի մարզի բնակիչներ են։
Նախաքննության շահերից ելնելով, այս պահին կասկածյալների ամբողջական տվյալները չենք հրապարակում։