ԱԺ խորհրդի այսօրվա՝ ժամը 12:00-ի նիստի օրակարգում «Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցն է:
Հիշեցնենք՝ խոսքը «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորների մասին է:
Հիշեցնենք ԱԺ ընդդիմության, մասնավորապես «Հայաստան» խմբակցության երկու տասնյակ պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելը կրկին հայտնվել էր ԱԺ օրակարգում։ Հիշեցնենք՝ այդ հարցը մեկ անգամ արդեն ներառվել էր օրակարգ, մասնավորապես նախորդ տարվա հուլիսին, երբ խորհրդարանական ընդդիմությունը դրսում էր՝ դիմադրության շարժում էր նախաձեռնել։
Այն ժամանակ, հիշեցնենք, պոտենցիալ մանդատազրկվողների թվում էին նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, ընդհանուր՝ 33 մանդատավոր, սակայն ՍԴ դիմելու գործընթացն առկախվեց մինչև ԱԺ հերթական՝ 2022 թ. աշնանային նստաշրջան։
Հարցին, սակայն, ԱԺ խորհուրդը այդպես էլ չանդրադաձավ՝ հնարավորություն տալով տիկնայք և պարոնայք ընդդիմադիրներին փողոցից վերադառնալ աշխատավայր՝ խորհրդարան, ու այդ հաստատության հարկի ներքո իրացնել իրենց լիազորությունները։ Այս անգամ, փաստորեն, ԱԺ-ն հարցը օրակարգ ներառեց, երբ ընդդիմությունն արդեն երկուսուկես ամիս է՝ փողոցից խորհրդարան է վերադարձել։