Ալիևը շարունակում է համոզել բոլոր միջազգային գործընկերներին, որ Լաչինի միջանցքը բաց է, և որ Ադրբեջանն էթնիկ զտումների իր քաղաքականությամբ 120 հազար մարդու սովի չի մատնում։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հարց ուղղելով, թե՝ եթե դա ճիշտ է, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի ուզում միջազգային փաստահավաք առաքելության տեղակայումը: