Ողբերգական հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը երեկ ավարտվել է, զինվորների դիերը փոխանցվել են ծնողներին։ Այս մասին հայտել է քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Քննչական գործողությունները շարունակվում են։ Համակողմանիորն հարցաքննվել են շուրջ 2 տասնյակ մարդ։ Այս պահին որևէ մեկը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի»,–ասել է նա Աբրահամյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ