Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, պետք է շտապ լուծումներ գտնել․ Տոյվո Կլաարը Երևանում է

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում հայտնել է, որ ժամանել է Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Նա մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ և ասել, որ անհրաժեշտ է շտապ լուծումներ գտնել։

«Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները բացահայտելու համար: ԵՄ նպատակը մնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,-գրել է Կլաարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ