Սիրիայի`մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Հալեպում, բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա:
Սիրիական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երեկ գիշերը Շեյխ Մակսուդ թաղամասում փլուզվել է հինգ հարկանի շենքը, որտեղ մոտ 30 մարդ է բնակվել:
Տեղի ոստիկանության տվյալներով՝ դա տեղի է ունեցել «շենքի հիմքում ջրի արտահոսքի պատճառով»։
Տասնյակ հրշեջներ, փրկարարներ ու բնակիչներ մասնակցելեն շենքի փլատակներից ողջ մնացածների դուրս բերման աշխատանքներին։
Ըստ Daily Sabah-ի՝ սիրիական հակամարտության ընթացքում, 2011 թվականից ի վեր սպանվել է գրեթե կես միլիոն մարդ, իսկ մինչպատերազմյան բնակչության մոտ կեսը տեղահանվել է:
Տեղահանվածներից շատերը ստիպված են եղել տեղափոխվել անկայուն կառույցներով շենքեր, ինչի արդյունքում համեմատաբար հաճախակի փլուզումներ են տեղի ունենում: