Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների օրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։

«Ես կոչ եմ անում մեր երիտասարդության ներկայացուցիչներին, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին, ճիշտ ընտրություն կատարել մայիսի 14-ին կայանալիք քվեարկության ժամանակ»,- ասել է Էրդողանը Բուրսայի երիտասարդության հետ հանդիպմանը։

Հաղորդում է TRT-ն։
Թուրքիայում նախագահական ընտրություններն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հունիսի 18-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ