Ներկայանալով որպես ռուսական ծրագիր` Վարդանյանը մեր դեմ է տրամադրել մնացյալ աշխարհին. Արցախի առողջապահության նախկին նախարար

Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար։ Արցախցիները արժանապատիվ մարդիկ են, մի խաղացեք նրանց զգացմունքներով։

Ընդամենը ամիսներ առաջ Ռուբեն Վարդանյանը ցուցադրաբար հրաժարվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից և եկավ Արցախ՝ «մեզ փրկելու» նպատակով։ Առանց հնարավոր ռիսկերն ու խնդիրները գնահատելու, առանց աշխարհաքաղաքական որևէ կենտրոնից աջակցության, հավանաբար որոշակի ուժերի սպասարկելու և հեռագնա այլ նպատակներով Ռ.Վարդանյանը տեղափոխվել է Արցախ ու կարգվել մեզ որպես «երկրորդ նախագահ»։ Ընդամենը երեք ամիս անց մենք համոզվեցինք հետևյալում.

1.Ռուբեն Վարդանյանը ռուսական ծրագիր չէ, որովհետեւ ռուսական ծրագիրը չէր կարող ուղղված լինել Արցախը կործանելուն.

2. Ներկայանալով որպես ռուսական ծրագիր, Ռ.Վարդանյանը մեր դեմ է տրամադրել մնացյալ աշխարհին.

3. Մի քանի հրապարակային խոսքով Ռ.Վարդանյանը քարուքանդ է արել Արցախի համեստ տնտեսությունը, պետական համակարգը, թուլացրել բոլորին գրեթե դիմադրողականության անկման աստիճանի (թե ում է ձեռնտու այս վիճակը, ակնհայտ է)։ Այս պահին մեր երկրի կրած վնասները միլիոնավոր դոլարի են հասնում։

4. Ունենք պետական պաշտոնյա, ով պիտի գոնե չխոսի, որպեսզի չունենանք ավելի վատ վիճակ.

5. Արցախի պաշտոնյան իր հրապարակային խոսքով օրակարգ է մտցրել Արցախը լքելու կամ Ադրբեջանի տիրապետության տակ ապրելու թեզեր (այդ և հիպոթետիկ այլ տարբերակները արցախցիները բոլորից լավ գիտեն), որոնք արցախցիները երբեք չեն էլ քննարկել։

6. Ունենք պետական նախարար, ում պաշտպանության հիմնական թեզը Ադրբեջանի կողմից ընդունված չլինելու կեղծ պատրվակն է։ Դրանից լավ պաշտպանության միջո՞ց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ