44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած և տեսողությունը կորցրած Վրեժ Բադալյանը հայր է դարձել:
Նրա կինը՝ Քրիստինե Պողոսյանը, որդի է լույս աշխարհ բերել:
«Ես հիմա ինձ համարում եմ հաղթանակած մարդ։
Շնորհակալ եմ Աստծուն ինձ նման հրաշք պարգևելու համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: