Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը վթարի է ենթարկվել

Նինոծմինդա-Ծալկա ճանապարհին վթարի է ենթարկվել Ախալքալաք Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Սամվել Մանուկյանը։

 

Նրան վիրահատել են Թբիլիսիի կլինիկաներից մեկում, ծանոթների խոսքով, նրա կյանքին վտանգ չի սպառնում, փոխանցում է Jnews-ը։

Սամվել Մանուկյանը մենակ երթևեկել է Թբիլիսի-Ծալկա ճանապարհով, անհասկանալի պատճառներով կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից և բախվել քարերին։

 

Սամվել Մանուկյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց։ Հետազոտությունից հետո նրան սկսել են վիրահատել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ